|
(51)
ՄԱԴ7 A61B 17/56
Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն
(21) Հայտի համարը P 20000044
(22) Հայտի ստացման թվականը 22.05.2000
(41) 22.09.2000
(44) Հրապարակման թվականը 10.06.2001 № 2
(72) Գյուտի հեղինակը, երկրի կոդը Ռոբերտ Գաբոյան (AM)
(71) Հայտատուն, երկրի կոդը Ռոբերտ Գաբոյան (AM)
(73) Արտոնագրատերը, հասցեն, երկրի կոդը Ռոբերտ Գաբոյան, Երևան, Գայդարի
6, բն. 13 (AM)
ԳՅՈՒՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ողնաշարի հետին ամրացման
եղանակ
ողերի մարմինների սեղմումային կոտրվածքների դեպքում
Գյուտը վերաբերում է բժշկությանը,
մասնավորապես նեյրովիրաբուժությանը:
Գյուտի խնդիրն է ողնաշարի հետին ամրացման եղանակի պարզեցումը, տրավմատիկության
նվազեցումը, եժանացումը և բարդությունների վերացումը:
Գյուտի եությունն այն է, որ կատարում են վնասված ողերի ուղղում, դրանց փշաձև
ելունների և աղեղների հեռացում, ողերի վնասված հատվածի վրա վրադիր թիթեղի
տեղադրում, վնասված ողերից վերև ու ներքև գտնվող հարևան չվնասված ողերի կապում
տանտալե մետաղալարով, գյուտի համաձայն թիթեղը գոգավոր է, պատրաստված է օրգանական
ապակուց (պոլիմեթիլմետակրիլատ), նրա երկարությունը 3 – 4 մմ – ով գերազանցում
է նշված չվնասված երկու ողերի ելունների միջև ընկած հեռավորությունը, թիթեղի
ծայրերին կատարում են կիսաձվաձև կտրվածքներ, որոնցով թիթեղն ընդգրկում է
նշված չվնասված ողերի փշաձև ելունները, և մետաղալարով կիպ ամրացնում են հարևան
առողջ ողերի փշաձև ելունները և աղեղները:
Գյուտն իրականացնում են հետևյալ կերպ` օրգանական ապակուց թիթեղի պատրաստումով
զբաղվում է ասիստենտը հետին կորպորոդեզի իրականացումից և տեղաշարժված ողերի
ուղղումից հետո: Օրգանական ապակուց թիթեղը ջերմային ազդեցության միջոցով
(եռացող ջրում կամ սպիրտայրոցի վրա տաքացնելով) դյուրին ձևով մոդելավորվում
է, ընդունելով նրան տրվող ցանկացած ձևը, իսկ սառեցնելուց հետո կարծրանում
է և դառնում շատ ամուր:
Տեղադրված թիթեղը, որը կատարում է ողնաշարային խողովակի հետին պատի դերը,
գոգավոր է, վերցնում են մինչև 4 սմ լայնությամբ և վնասված ողից 3 – 4 մմ
– ով երկար նրա մարմնի նախկին, նորմալ բարձրության վերկականգնման և ողնաշարի
վնասված հատվածի անատոմիական ուրվագծի կրկնման նպատակով ողնուղեղի ճնշման
կանխալգերման համար: Թիթեղի երկու ծայրերին կատարում են կիսաձվաձև կտրվածքներ,
որոնցով թիթեղը ընդգրկում է կոտրվածքից վերև ու ներքև չվնասված հարևան ողերի
փշաձև ելունները: Կարծրացող թիթեղը, պահպանված փշաձև ելունների միջև տեղադրելուց
և ողնաշարային խողովակի վերականգնումից հետո, տանտալե մետաղալարով կիպ ամրացնում
են հարևան առողջ ողերի փշաձև ելուններին և աղեղներին: Այնուհետև խնամքով
կատարում են հեմոստազ, վերքի մեջ թողնում են խողովակավոր դրենաժ, որի արտաքին
ծայրը մեջքի մկանների միջով դուրս են բերում վիրահատական վերքից 4 – 5 սմ
հեռավորությամբ: Դրենաժը հեռացնում են 1 – 2 օրից:
Վիրահատությունից հետո 15 – 20 օրվա ընթացքում հիվանդին պառկեցնում են վահանակի
վրա:
Գյուտը պարզաբանվում է գծագրերով.
Գծ. 1. – Ողնաշարի ամրացումը (տեսքը
կողքից),
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 2 – ը` հարևան չվնասված ողերի մարմիններն
են, 3 – ը` փշաձև ելուններն են, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է, 5 – ը`
լար է:
Գծ.
2. - Ողնաշարի ամրացումը (տեսքը ետևից),
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 2 – ը` հարևան չվնասված ողերի մարմիններն
են, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է, 5 – ը` լար է:
Գծ.
3. – Ողի ընդլայնական հատույթը,
որտեղ 1 – ը` վնասված ողի մարմինն է, 4 – ը` օրգանական ապակուց թիթեղ է,
5 – ը` լար է, 6 – ը` ողի հեռացված աղեղների հիմքերն են, 7 – ը` ողնուղեղն
է:
Նկարագրված եղանակով վիրահատվել են ողնաշարի կոտրվածքով 192 հիվանդ:
Մոտավոր և հեռավոր արդյունքները ցույց տվեցին տրված եղանակի բարձր արդյունավետությունը:
Միայն երկու դեպքում տեղի ունեցավ վերքի թարախակալում: Մնացած տուժածների
մոտ վերքի ապաքինումն ընթացավ առաջնային ձգումով և հետագա դիտարկումն ու
ֆունկցիոնալ սպոնդիլոգրաֆիան ցույց տվեցին ողնաշարի ամուր կայունություն,
չնայած նրանցից շատերը վարում էին բավականաչափ ակտիվ կյանք:
Օրինակ. հիվանդ Գ. – ն, հիվանդության պատմություն № 906/118, 41 տարեկան
ընդունվել է ԳԲԿ «Շտապ օգնության» նեյրովիրաբուժական բաժանմունք ավտովթարից
հետո, գիտակցության կորստով, գլխացավի, վզի շրջանում ցավերի, ներքին վերջույթների
և աջ ձեռքի թուլության գանգատներով: Նյարդաբանական վիճակը. գիտակցությունը
պարզ: Հարցերին պատասխանում է ճիշտ: Բիբերը D=S, հորիզոնական նիստագմ, հայացքի
պարեզ դեպի վեր, VI նզ – ի պարեզ: Լեզուն միջին գծում: Ներքին վերջույթների
ակտիվ շարժումները սահմանափակ են և կատարվում են թույլ ուժով: Ձեռքերի շարժումներն
աջից սահմանափակ են: Ձեռքերում ջլային ռեֆլեքսները S>D, իսկ ոտքերում`
տորպիդային: Տեղի ունի զգայունության հաղորդական տիպի խանգարում` սկսած C5
սեգմենտից:
Ներբանային ախտաբանական ռեֆլեքսները բացակայում են: Հիվանդի մոտ առկա է միզարձակման
և արտաթորման դժվարացում:
Ողնաշարի պարանոցային հատվածի ռենտգեն և ՄՄՌ հետազոտություններով պարզվել
է. ողնաշարի կոտրվածք, հոդախախտ C5 - C6 մակարդակում ողնաշարային խողովակի
նեղացումով:
Կատարվել է գոտկային պունկցիա L3 - L4 ողերի միջև լիկվորադինամիկ փորձերով:
Հայտնաբերվել է նաև բլոկի առկայություն այդ նույն մակարդակում` ողնուղեղային
ենթաոստայնային տարածության մեջ:
Հիվանդը վիրահատվել է. հեռացվել են C5 ողի աղեղի ճզմված բեկորները, կատարվել
է C5 - C6 հոդախախտի ուղղում պարանոցային հատվածի անշարժացումով` օրգանական
ապակու և լարային կապի օգնությամբ:
Հետվիրահատական ընթացքն եղել է հարթ, վերքն ապաքինվել է առաջնային ձգումով:
Վիրահատությունից 2 – 3 օր հետո հիվանդի վիճակը նկատելի լավացել է, ավելացել
է ներքին վերջույթների, ինչպես նաև աջ ձեռքի շարժումների ծավալը: Գրեթե ամբողջությամբ
վերականգնվել է զգացողությունը: Վիրահատությունից 20 օր հետո հիվանդն ինքնուրույն
քայլեց:
Առաջարկվող գյուտի օգտագործումը թույլ կտա սեղմումային կոտրվաքների դեպքում
պարզեցնել, էժանացնել և նվազեցնել ողնաշարի ամրացման եղանակի տրավմատիկությունը,
ինչպես նաև խուսափել որոշակի բարդություններից:
Տրված եղանակն ունի հետևյալ առավելությունները.
1. Ամրացումը կատարում են օրգանական
ապակու միջոցով, որն էժան է, հեշտ մոդելավորվում է և ամուր ամրացնում է ողնաշարը`
հուսալի պահպանելով ողնուղեղը` ողնաշարային խողովակի հետին պատի ձևավորման
արդյունքում:
2. Ամրացման նյութը հեշտ մանրէազերծվում է, չի ներծծվում և չի մերժվում օրգանիզմի
կողմից:
3. Ամրացման հետ կապված վիրահատությունը կատարում են միաժամանակ, և մետաղական
ամրակների հեռացման կամ աուտոտրանսպլանտացիայի նպատակով ոսկրի վերցման համար
կրկնակի միջամտության անհրաժեշտություն չկա:
4. Ողնաշարի նման ամրացումը նվազ տրավմատիկ է:
Գյուտի հավակնության սահմանում
Ողնաշարի հետին ամրացման եղանակ
ողերի մարմինների սեղմումային կոտրվածքների դեպքում, ըստ որի կատարում են
վնասված ողերի ուղղում, դրանց փշաձև ելունների և աղեղների հեռացում, ողերի
վնասված հատվածի վրա վրադիր թիթեղի տեղադրում, վնասված ողերից վերև ու ներքև
գտնվող հարևան չվնասված ողերի կապում տանտալե մետաղալարով, տարբերվում է
նրանով, որ թիթեղը գոգավոր է, պատրաստված է օրգանական ապակուց (պոլիմեթիլմետակրիլատ),
նրա երկարությունը 3 – 4 մմ – ով գերազանցում է նշված չվնասված երկու ողերի
փշաձև ելունների միջև ընկած հեռավորությունը, թիթեղի ծայրերին կատարում են
կիսաձվաձև կտրվածքներ, որոնցով թիթեղը ընդգրկում է նշված չվնասված ողերի
փշաձև ելունները, և մետաղալարով կիպ ամրացվում են հարևան առողջ ողերի փշաձև
ելունները և աղեղները:
|